Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Հրաժարականի դիմում է ներկայացրել Նոր Գեղի համայնքի ղեկավարը

Հրաժարականի դիմում է ներկայացրել Նոր Գեղի համայնքի ղեկավարը
03.09.2018 | 15:20

Օգոստոսի 31-ին Նոր Գեղի համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը:

Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին: Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն ՏԻՄ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։


Հիշեցնենք, որ Ֆրոնտիկ Թևոսյանն այս համայնքը ղեկավարում էր 1986 թվականից:

Դիտվել է՝ 1933

Մեկնաբանություններ